Նորություններ
-
16 սեպտեմբեր 2024Աշխատանքային խորհրդակցությունԱյսօր` աշխատանքային խորհրդակցության ժամանակ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ստորաբաժանումների պատասխանատուների հետ քննարկել է ընթացիկ հանձնարարականները, ամփոփել ավարտված և գործնականում կիրառություն ստացած ծրագրեր։Ավելին
-
10 սեպտեմբեր 2024«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ նիստումՍույն օրենսդրական նախաձեռնությամբ հարկային պարտավորությունները բարեխիղճ կատարած հարկատուները կազատվեն անշարժ գույքի որակական կամ քանակական տվյալների ճշգրտման ժամանակ անշարժ գույքի հարկման բազայի փոփոխման արդյունքում առաջացած հարկի նկատմամբ տույժերի վճարումից։Ավելին
Կոմիտեի սպասարկման գրասենյակներ
ներկայացված դիմումների վիճակագրություն
Կապ մեզ հետ
-
Ինչպե՞ս է կազմակերպվում և իրականացվում անշարժ գույքի գնահատման գործունեությունը:
Անշարժ գույքի գնահատման գործունեությունը կազմակերպվում և իրականացվում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց կողմից` անշարժ գույքի գնահատման պատվերի հիման վրա` գնահատողի միջոցով:
-
Ո՞վ կարող է դիմել միասնական տեղեկանք ստանալու համար։
Միասնական տեղեկանքի համար կարող է դիմել ցանկացած անձ՝ անկախ գույքի սեփականատեր լինելու հանգամանքից։
-
Քանի՞ օր է ուժի մեջ միասնական տեղեկանքը։
Միասնական տեղեկանքն ուժի մեջ է 15 աշխատանքային օր:
-
Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ վկայականը կորցնելուց հետո տրամադրվու՞մ է արդյոք դրա կրկնօրինակը։
2019 թվականի հուլիսի 1-ից հետո վկայականի կրկնօրինակ չի տրամադրվում, այլ վկայականը փոխարինվում է նոր գրանցման վկայականով՝ պետական գրանցման իրական ամսաթվի վերաբերյալ նշումով։
Ընդ որում մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը տրամադրված գրանցման վկայականը նոր գրանցման վկայականով փոխարինվում է դրա համար դիմումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 2-րդ աշխատանքային օրը, որի համար վճար չի գանձվում։
-
Ի՞նչ վճար է սահմանված Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում կնքվող պայմանագրերի համար։
Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակում պայմանագիրը կնքելու համար վճար չի գանձվում, սակայն նշված պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցում կատարելու համար գանձվում է պետական ծառայության և պետական տուրքի վճարներ։
-
Ի՞նչ ընթացակարգով կարելի է անձին դարձնել անշարժ գույքի համասեփականատեր։
Անձը անշարժ գույքի համասեփականատեր կարող է դառնալ միայն տվյալ գույքի վերաբերյալ կնքված գործարքի արդյունում (բաժնեմասի նվիրատվություն կամ առուվաճառք), որից ծագող իրավունքներն էլ ենթակա են պետական գրանցման։
-
Երևան
-
Կենտրոնք. Երևան, Բուզանդի 1/3+ 374 60 47 41 64
-
Արաբկիրք. Երևան, Կոմիտաս 35/2+ 374 60 474 150
-
Շենգավիթք. Երևան, Մանանդյան 33+ 374 60 474 162
-
-
Արագածոտն
-
Թալինք. Թալին, Տերյան փող. 24 թիվ 49+374 60 474 191
-
Ապարանք. Ապարան, Բաղրամյան 26+374 60 474 192
-
Աշտարակք. Աշտարակ, Ն.Աշտարակեցու 4+ 374 60 474 193
-